Ամփոփվել է բուժական ձիավարության՝ հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը![]() 6 դեկտեմբերի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալել են համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։ Դեռևս 2015թ. հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկել էր FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է: Այս տարի հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ՝ ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն են ունեցել ինչպես նախորդ տարվա շահառուները, այնպես էլ՝ նոր գրանցված երեխաներ: Ծրագրին մասնակցության համար գրանցվել է ավելի քան 80 երեխա: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման և ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևերից մեկն ամբողջ աշխարհում: «Բուժական ֆիզկուլտուրայի այս տեսակը շատ հետաքրքիր է և կարևոր: Կարելի է, իհարկե արդյունք ստանալ բժշկությանը հայտնի տարբեր ճանապարհներով: Այս մոտեցումը, սակայն, յուրահատուկ է: Երեխան հաճույքով միանում է իր իսկ առողջության վերականգնման գործընթացին՝ այն ընկալելով որպես ոչ թե միջամտություն, այլ՝ խաղ: Դրանով նա նպաստում է ակնկալվող արդյունքի հասնելուն: Կարծում եմ, որ մարդ-բնություն կապն ապահովող ծրագիրը հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է թողնում նաև ծնողների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ մեր համագործակցության շնորհիվ նման ծրագիր է իրականացվում մեր երկրում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծրագրում ներգրավված երեխաներն այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, ձիերի հետ շփման` նրանց կերակրելու և խնամելու հնարավորություն էին ստացել: Նախաձեռնության հիմնական առավելություններից մեկը նաև ձիարշավարանի տեղակայումն է: Ի տարբերություն քաղաքից դուրս գտնվող հիպոթերապիայի կենտրոնների, այգու տարածքում տեղակայված ձիարշավարանը, հատկապես երևանաբնակ երեխաների և նրանց ծնողների համար, անհամեմատ ավելի հասանելի է և հնարավորություն է ընձեռում ծրագրին միանալ առանց լրացուցիչ ճանապարհածախսի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նախորդ տարի ծրագրին մասնակցել է երեք տասնյակից ավելի երեխա: Հաշվի առնելով փոքրիկների ինտեգրման և ֆիզիկական վերականգնման գործում ծրագրի կարևորությունն ու մասնակցության համար գրանցված երեխաների թիվը՝ նախաձեռնության հեղինակները որոշել են այն դարձնել շարունակական: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |