Մխիթարյան. Հասկանում եմ, թե ինչու խաղալու հնարավորություն ստացա 7 դեկտեմբերի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր հարաբերությունների մասին ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ըստ ֆուտբոլիստի, նրանց միջև ոչ մի խնդիր չկա: «Խնդիրներ Մոուրինյոյի՞ հետ: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել մարզչի հետ, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Խնդիրն իմ մեջ է, ոչ թե նրա: Այժմ հասկանում եմ, թե ինչու խաղալու հնարավորություն ստացա»,-ասել է Մխիթարյանը: Նա նշել է նաև, որ մտադիր է օգտվել այդ հնարավորությունից, որը շատ կարևոր է իր համար: «Ես ցանկանում եմ դաշտում լինել, ուզում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մաս լինել: Ես հասկացա, որ հեշտ չի լինելու, քանի որ մեկնարկային կազմի համար 25 ֆուտբոլիստ է պայքարում»,-ասել է Մխիթարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» Sky Sport-ի վրա հղումով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդրգկվել էր 2016թ. լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում: Ընթերցեք նաև. Մաթս Հումելս. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ ինձ վիճակվել է խաղալ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |