Լավրովն ու Շտայնմայերը «տևական ու լուրջ» բանակցություներ են վարել Հալեպի վերաբերյալ 8 դեկտեմբերի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Համբուրգում քննարկել են իրավիճակը Հալեպում, ինչպես նաև խաղաղության և անվտագության հարցերը Եվրոպայում: Զրույցը եղել է «տևական ու լուրջ»: Այդ մասին լրագրողներին է ասել աղբյուրը գերմանական պատվիրակությունում: «Տևական, լուրջ խոսակցություն է ընթացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում…Խոսակցության կենտրոնում են եղել ակտուալ հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում և Հալեպում, Եվրոպայում անվտանգության, խաղաղության և կայունության հարցեր»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բացի այդ, ըստ աղբյուրի, Շտայնմայերն ու Լավրովը քննարկել են Սիրիա հումանիտար բեռների առաքման հարցը: «Շտայնմայերը անհապաղ հումանիտար դադարի կոչ է արել և ընդգծել քաղաքական գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»,-ասել է աղբյուրը: Սիրիական բանակի լիակատար հսկողության տակ է անցել արևելյան Հալեպի արդեն 45 թաղամաս, որոնք նախկինում գրոհայինների հսկողության տակ էին: գրոհայինները լքել են Հալեպի Հին քաղաքը հյուսիս-արևելքում` նրանք հեռացել են դեպի հարավ հատուկ թողած միջանցքով: Ռուսաստանի ավիացիայի գործողությույնները Հալեպում, որն աջակցում է սիրիական բանակին գրոհայինների դեմ պայքարում, ստացել է Չինաստանի հավանությունը: Չինաստանն ու ՌԴ-ն վետո են դրել ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա, որով նախատեսվում էր հրադադար հայտարարել Հալեպում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |