ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - 2003 թվականին Վրաստանում կանցկացվեն բազմազգ զորավարժություններ` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմիֆո» գործակալությունը, զորավարժություններին, բացի ԱՄՆ-ից եւ Վրաստանից, կմասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ռումինիան, Բուլղարիան եւ Թուրքիան: Ինչպես հաղորդել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին առընթեր ՆԱՏՕ-ի ծրագրերի համակարգող Իրաքլի Բատկուաշվիլին, զորավարժությունները հավանաբար տեղի կունենան 2003 թվականի մայիս-հունիս ամիսներին: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-25-ը Թբիլիսիում տեղի կունենա զորավարժությունների պլանավորման առաջին միջազգային խորհրդաժողովը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---