Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Անկարային է տրամադրել 1 մլրդ դոլար Հյուսիսային Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել 2003 թվականի սեպտեմբրի 22-ին ԱՄՆ-ի հետ ֆինանսավարկային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ եւ հաստատել է, որ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլար է հատկացրել Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն 8,5 մլրդ դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրել տնտեսական բարեփոխումներին աջակցելու եւ 1 մլրդ դոլար Հյուսիսային Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց: «Ըստ համաձայնության, 1 մլրդ դոլարը Թուրքիային կհատկացվի մասերով: Փաստաթղթում առանձնակի նշվում է, որ եթե Թուրքիան ռազմական ներխուժում ձեռնարկի Հյուսիսային Իրաք, ԱՄՆ-ն կհրաժարվի մնացած գումարի վճարումից: Սակայն Թուրքիան համաձայնագրի ստորագրումից հետո կամավոր հրաժարվեց տնտեսական օգնությունից եւ դադարեցրեց փաստաթղթի համապատասխան հոդվածի գործողությունը: Այդ տեսակետից տվյալ համաձայնագիրը չի նշանակում, թե Թուրքիան ինչ-որ պարտավորություններ է ստանձնել ԱՄՆ-ի առջեւ: Այն ժամանակ Թուրքիայի կողմից 1 մլրդ դոլարից հրաժարվելու մասին հայտարարել էր հանրությանը երկրի գանձապետարանը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---