«1000 դրամի» նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ

«1000 դրամի»  նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քվեարկվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվել է 96 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը:

ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հայտարարել են, որ իրենք շփոթել են՝ կողմ քվեարկելով, այնպես որ իրենց ձայները ևս հաշվեն որպես դեմ: Եվ այսպիսով, դեմ ձայները դարձել են չորս, գրում է Ա1+-ը:

2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

«1000-ական դրամի» օրինագիծն 1-ին ընթերցմամբընդունվել էր101 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ:Դեմ էին քվեարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---