Կարեն Սարգսյանը՝ սամբոյի դեռահասների ԱԱ արծաթե մեդալակիր

Կարեն Սարգսյանը՝  սամբոյի դեռահասների ԱԱ արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների (կադետների) աշխարհի 2016թ. առաջնությունը:

Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին խաղարկվել է մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի:

Դեկտեմբերի 14-ին ասպարեզ կմտնեն Դավիթ Հովհաննիսյանը (46կգ), Դավիթ Իսրայելյանը (55կգ), Սենո Սիրադեղյանը (66կգ) և Ազատ Հակոբյանը (78կգ), հայտնում է ՖՖ սամբոլի ֆեդերացիան:

Առաջնությանը մասնակցում են Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---