Հայ սամբիստները 28 մեդալ են նվաճել 2016-ին

Հայ սամբիստները 28 մեդալ են նվաճել 2016-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող սամբիստները 2016թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 28 մեդալ, որից՝ 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե:

Հայաստանի սամբոյի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ տեղը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հաջող մրցելույթներ են ունենում մարզական և մարտական սամբոյի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արտավազդ Մինասյանը, Արմեն Իսպիրյանը, Արտակ Ծատինյանը, Ռուզաննա Սարգսյանը, Ժաննա Վարդանյանը, Լիլիթ Պողոսյանն ու շատ այլ մարզիկ-մարզուհիներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---