Ռոգոզինն Ադրբեջանում կքննարկի «Իսկանդերների» առաքումը Հայաստան

Ռոգոզինն Ադրբեջանում կքննարկի «Իսկանդերների» առաքումը Հայաստան

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կմեկնի Բաքու` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի սպառազինության մատակարարումների հարցը, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ ՌԴ ռազմարդյունաբերության ձեռնարկության թոփ-մենջերի, բացի ընդհանուր համագործակցության հարցերից, առանձին հարցով օրակարգում նշված է 2 միջոցառում. ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ալիևի հետ և բանակցությունները սպառազինության մատակարարման վերաբերյալ, որոնց կմասնակցի ռազմատեխնիկական գծով դաշնային ծառայության տնօրեն Անդրեյ Բոյցովը:

Նշվում է, որ «ռուս ներկայացուցիչների հիմնական խնդիրը բանակցություններում լինելու է ՌԴ դիրքորոշման պարզաբանումը 2016-ին ՀՀ-ին «Իսկանդեր» համալիրների մատակարարման վերաբերյալ:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

«Ադրբեջանցի գործընկերները չափազանց բացասաբար արձագանքեցին այդ զարգացումներին ղարաբաղյան հակամարտության համատեքստում»,-ասել է աղբյուրը:

Ապրիլի 8-ին Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Նա հավելել էր նաև, որ «եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»:

Ընթերցեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---