Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը վերջին պահին կմերժվի, գտնում է Արման Կիրակոսյանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը, եթե նման բան լինի, չի նշանակում մեխանիկորեն դրա ճանաչումը Թուրքիայի կողմից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ: «Ես կարծում եմ, որ վերջին պահին Կոնգրեսում Սպիտակ տնից հեռախոսազանգ կհնչի, եւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կմերժվի: Եւ դա չնայած արդեն գրանցված 218 ձայնին: Եթե Սպիտակ տունը գտնի, որ 106-րդ բանաձեւը սպառնալիք է ստեղծում Ամերիկայի ազգային անվտանգության համար, ապա ոչ մեկ չի քվեարկի դրա օգտին: Նման բան արդեն եղել է 2000 թվականին: Չարժէ նաեւ մոռանալ, որ Թուրքիան մնացել է ԱՄՆ-ի միակ նվիրված դաշնակիցը»,- ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:



Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Երեւանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Մենք Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունների մեջ ենք, Հայաստանը ընդգրկված է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, տարեկան երկու անգամ անցնում է Հայաստան-ԱՄՆ երկկողմանի հանձնախմբի նիստը, սակայն առանց դեսպանի այդ մակարդակով չեն կարող շփումներ իրականացվել»,- ընդգծել է Կիրակոսյանը:



Հիշեցնենք, որ նախկին դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել 2006 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հասարակային ճանաչման պատճառով: ԱՄՆ Սենատի Արտաքին գործերով հանձնաժողովը արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Երկու անգամն էլ վետոյի իրավունքն օգտագործել է Նյու-Ջերսի նահանգը ներկայացնող Ռոբերտ Մենենդեզը, ով հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը մերժող մարդը չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջեւ լսումների ժամանակ Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն նա դա ցեղասպանություն չի համարում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը արդեն համաձայնություն էր տվել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---