Պան Գի Մունը խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը

Պան Գի Մունը խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:

«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա:

«Մենք բոլորս չարդարացրեցինք Սիրիայի ժողովրդի հույսերը: Խաղաղությունը միայն այն ժամանակ կտիրի, երբ ուղեկցվի կարեկցանքով, արդարությամբ և պատասխանատվությամբ հրեշավոր հանցագործությունների համար»,-ասել է Պան Գի Մունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---