Օբամա. Ռուսաստանը թույլ երկիր է

Օբամա. Ռուսաստանը թույլ երկիր է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանը թույլ երկիր է, որը ոչինչ չի արտադրում գազից, նավթից ու զենքից բացի: Նա այդպիսի հայտարարություն է արել 2016-ի իր վերջին մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք ԱՄՆ-ից փոքր են, ավելի թույլ են: Նրանց էկոնոմիկան ոչինչ չի արտադրում, ինչ կցանկանային գնել այլ երկրները, բացի նավթից, գազից ու զենքից»,-ասել է Օբաման:

Խոսելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների մասին` Օգաման արձանագրել է, որ դրանք վատթարացել են: «Մենք արդեն Ռուսաստանի դեմ գործող մեծ քանակությամբ պատժամիջոցներ ունենք: Վերջին տարիներին, ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները, ցավոք, վատթարացել են»,-ասել է նա:

Նոյեմբերի կեսին Օբաման հայտարարել էր, որ իր սկզբունքային մոտեցումը ՌԴ հարցում չի փոխվել: Նա նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն, որն ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---