Արամ Ավագյանը հաղթանակով է սկսել ելույթները պրոֆեսիոնալ ռինգում

Արամ Ավագյանը հաղթանակով է սկսել ելույթները պրոֆեսիոնալ ռինգում

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը դեկտեմբեևրի 18-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտն է անցկացրել:

Մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Դեկտեմբերի 18-ին հաղթանակ է տարել նաև Նարեկ Աբգարյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է իր 2-րդ մենամարտը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---