Լավրով. ՌԴ դեսպանի սպանության նպատակն է խափանել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը

Լավրով. ՌԴ դեսպանի սպանության նպատակն է խափանել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակն է խափանել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում և իր հեռուստաուղերձում, «մենք վստահ ենք, որ այդ բարբարոսական արարքի նպատակն է` թույլ չտալ, որ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն»:

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա արվել է խանգարելու համար ահաբեկչության դեմ պայքարին Սիրիայում: «Այդ նպատակը չի անցնի»,-ասել է Լավրովը:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---