Իրկուտսկում «Բոյարիշնիկ» լոսյոնով թունավորման հետևանքով 54 մարդ է մահացել

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» լոսյոնով թունավորման հետևանքով 54 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Բոյարիշնիկ» օծանելիքի խտանյութից թունավորման հետևանքով 54 մարդ է մահացել: Այդ մասին ասել է աղբյուրը իրավապահ մարմիններում:

Ջրասպիրտային «Բոյարիշնիկ» կեծղված լուծույթից զանգվածային թունավորումը սկսվել է Իրկուտսկում դեկտեմբերի 17-ին: Զանգվածային թունավորումներից հետո տեղի իշխանությունները քաղաքում արտակարգ ռեժիմ են սահմանել, «Բոյարիշնիկի» վաճառքն արգելվել է:

Իրկուտսկի 4 հիվանդանոցում կա 28 թունավորված, որից 13-ը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան հայտնի էր հիվանդանոցում 21 մահացածի մասին: Թունավորման ընդհանուր զոհերի քանակն, ըստ դատախազության, հասնում էր 49-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---