Իրանը փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Իրանը փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում:

Թուրքական Diken պարբերականին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ, մասնավորապես, բացի Անկարայում գտնվող Իրանի դեսպանատնից, փակվել են Ստամբուլ, Էրզրում և Տրապիզոն քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսարանները:

Դեսպանատան պաշտոնական կայքում վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես ասվում է.

«Ստամբուլում, Տրապիզոնում և Էրզրումում դեկտեմբերի 20-ին`այսօր բոլոր հյուպատոսարանները փակ են լինելու: Բոլոր իրանցիներին կոչ ենք անում խուսափել այդ տարածքներ գնալուց:

Ռուս դեսպանի սպանությունից ժամեր անց Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան առջև անհայտ անձը օդամղիչ հրացանով 8-9 անգամ օդ է կրակել: Դրանից անմիջապես հետո որոշում է կայացվել դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում և Ադանայում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանները փակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---