Վիզաների տրամադրման կարգը կվերանայվի

Վիզաների տրամադրման կարգը կվերանայվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը վիզաների տրամադրման կարգի փոփոխման հետ կապված հանձնարարական է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:

«Մեր զբոսաշրջության և ավիացիայի կոմիտեները ներկայացրել են առաջարկություններ վիզաների հայեցակարգի վերաբերյալ: Քննարկեք այդ հարցը, լուծում տվեք և համեմատեք մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը:

Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ ՀՀ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված չէ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---