ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 86 երեխա վերականգնողական բուժում է ստացել23 դեկտեմբերի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ամփոփվել է Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքը: Ընթացիկ տարում, Երևան քաղաքից և Արագածոտնի, Արմավիրի ու Շիրակի մարզերից կենտրոն է այցելել և ցերեկային ստացիոնար պայմաններում վերականգնողական բուժում է ստացել 3-14 տարեկան 86 երեխա: Մտավոր և ֆիզիկական առավել ծանր ախտահարումներով երեխաների հետ տարվել է մասնագիտական ինտենսիվ աշխատանք. շաբաթական 5 օր, յուրաքանչյուր երեխայի հետ անհատական վերականգնողական բուժում է իրականացրել նվազագույնը 3 մասնագետ: Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան կենտրոնում յոթժամյա անհատական և խմբակային պարապմունքներից օգտվել են մանկական ուղեղային կաթված, ողնուղեղի բնածին ճողվածք, արթրոգրիպոզ, կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիա, աուտիզմ ախտորոշմամբ և հետվիրահատական շրջանում վերականգնողական ծառայության կարիք ունեցող երեխաներ: Մասնագետներն արձանագրում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության արդյունքը՝ երեխաների առողջության վերականգնման դինամիկան: Մանկական ուղեղային կաթվածի դիպլեգիա, հեմիպլեգիա տեսակ ունեցող երեխաների մոտ դիտվում է ինքնուրույն տեղաշարժվելու, կենցաղային նոր հմտությունների տիրապետելու և հաղորդակցվելու՝ դրական դինամիկ առաջխաղացում: Իսկ քվադրիպլեգիայով տառապող երեխաների կյանքի որակի բարելավման նպատակով իրականացված խնամքն ու թերապիաները նպաստում են առողջական վիճակի պահպանմանը: «Այս կենտրոնի համար թիրախային խումբ են ոչ միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաները, այլև նրանց ծնողները: Օգնելով երեխային՝ մասնագետները հոգեբանական չափազանց կարևոր աջակցություն են ցուցաբերում նաև իրենց հոգսերի մեջ ինքնամփոփ դարձած ծնողներին: Որպես ծրագրին աջակցող կազմակերպություն, մենք ստանձնել ենք կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և մասնագետներին համապատասխան գործիքներ տրամադրելու պատասխանատվությունը: Արդյունքների վերաբերյալ մասնագիտական գնահատականները հուսադրող են: Եթե կա երեխաների առողջության վերականգման ցուցանիշ՝ մենք հաջողել ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, ծառայությունների կազմակերպումը՝ դեպի կենտրոն և հակառակ ուղղությամբ երեխաների տեղափոխումն ու սննդի երկանգամյա տրամադրումը, 2013 թվականից իրականացվում է անվճար: Քառամյա համագործակցության արդյունքում կենտրոնը ձեռք է բերել նաև անհրաժեշտ կահույք, օժանդակ և մասնագիտական սարքավորումներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |