Global Gold Corporation-ը ըստ արժանավույն գնահատել է ադրբեջանցի լրագրողների հումորի զգացումը

PanARMENIAN.Net - «Մարջանը տարօրինակ վայր է աշխատանքների համար, քանի որ որոշ դեպքերում մենք աշխատում ենք Նախիջեւանի սահմանից 1000 մետրի վրա եւ ադրբեջանցի զինվորականները հետեւում են մեր աշխատանքին: Եւ դեռ ոչ մի նախադեպ չի եղել կապված մեր անվտանգության հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Global Gold Corporation-ի (GGC) գործադիր տնօրեն Վան Գրիգորյանը: Նրա խոսքերով, Պենտագոնի ներկայացուցիչները ներկա չեն գտնվել եւ չեն քվեարկել GGC-ի բաժնետերերի ամենամյա խորհրդին, որը կայացել է անցյալ ամիս: «Մեր պայմանագրերի դիտարկումը ցույց է տալիս, որ մենք որեւէ աշխատանք չենք կատարում Պենտագոնի համար: Եթե որեւէ մեկը տեղեկատվություն ունի, որ ընկերությունը աշխատում է Պենտագոնի համար, մենք խնդրում ենք անմիջապես մեզ հետ կիսվել տվյալ տեղեկատվությամբ, քանի որ մեր հաշվապահությունում որեւէ հաշվետվություն չկա նման մուծումների մասին»,- նշել է Գրիգորյանը:



GGC-ի գործադիր տնօրենը ընդգծել է, որ ընկերությունը հպարտանում է, որ այն տիրապետում է լեռնարդյունաբերությունում եւ ներդրումային բնագավառներում աշխատելու լավագույն մեթոդներին: «Եւ անկասկած կմուծեինք բոլոր շահութահարկերը: Մենք նաեւ կուզեինք տեղեկանալ, հատկապես որտեղ են տեղադրված հետախուզական սարքերը մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում, քանի որ ես նախանցյալ շաբաթ այցելել եմ Մարջան, Գետիկ, Հանքավան եւ Թուխմանուկ, որտեղ մենք աշխատում ենք, նման ոչ մի բան չեմ տեսել: Ինչպես առաջ, այնպես եւ այսօր մենք ուրախ ենք լրագորղների այցելություններին, ովքեր իրենք կարող են հետեւել մեր աշխատանքին լեռնարդյունաբերության մեջ: Եթե նրանք ինչ-որ նոր բան գտնեն, մենք կարող ենք նրանց աշխատատեղ առաջարկել մեր հետազոտություններում: Հնարավոր է, որ արդբեջանական մամուլը հուլիսի 13-ը շփոթել է ապրիլի 1-ի հետ»,- ասել է Վան Գրիգորյանը:



Հիշեցնենք, որ ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը «հղում կատարելով հայակական մամուլին», հայտնել է, որ «GGC-ն սերտորեն համագործակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, եւ ծովի մակերեւույթից 3 հազար մետր բարձրության վրա գտնվող Մարջան հանքավայրում $2,2 մլն է ներդրել»: «Բնապահպանության նախարարությունում առկա աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, հայտարարել են, որ գերատեսչությանը արգելել են հետաքրքրվել GGC-ի կողմից անկցավող աշխատանքներով: Նախարարությունը որեւէ տեղեկություն չունի տվյալ ընկերության մասին: Իսկ ՊՆ-ում առկա աղբյուրները հայտնում են, որ ընկերությունն աշխատում է Պենտագոնի համար եւ այսօր այդ տարածքում Իրանի հետ կապված հանձնարարություն է կատարում: Բացի երկրաբաններից, նրանք այստեղ տեսել են անգլախոս զինվորականների, որոնք ինչ-որ սարքավորումներ էին տեղադրում»,- գրում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---