Մոուրինյո. Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է խփել27 դեկտեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության հերթական տուրի խաղում 3:1 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ։ Երրորդ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում մարզադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին անհավանական գոլի հեղինակ է դարձել: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Մխիթարյանի հրաշք գոլին անդրադարձել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, գրում է Panorama.am-ը: «Կարծում եմ՝ նա խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը։ Բայց Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլև աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաև ավելացնում թիմի ստեղծագործական խաղը։ Ես շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո վերադարձել է ու կրկին երջանկություն ու տրիբունաների սերն զգաց։ Դա շատ կարևոր է նրա համար»։ «Դա իմ գոլերից լավագույնն էր: Հուզիչ էր։ Նայեցի մրցավարի օգնականին, տեսա, որ խաղից դուրս վիճակ չկա, կարելի է գործել։ Սպասում էի գնդակը ստանալ առջևից, բայց այլ կերպ ստացվեց։ Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով գնդակի ուղղությունը շեղելն էր, ինչնը հաջողվեց»,- ասել է Մխիթարյանը, գրում է sport-express.ru-ն։ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ևս մեկնաբանել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի խաղը: «Կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել, բայց հաղթեցինք 3:1 հաշվով»,-ասել է Իբրահիմովիչը: «Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի գոլին, ապա Միկին կրնկով խաղի արքան է, իսկ ես` Աստվածը»,-ասել է Իբրահիմովիչը, գրում է 101greatgoals-ը: Նախորդ 5 խաղերում ակումբի թիմում Մխիթարյանը 3 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցում կատարել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |