Globe Soccer Awards-2016. Ռոնալդուն` լավագույն ֆուտբոլիստ, «Ռեալը»` ակումբ28 դեկտեմբերի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) և Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան որոշել են Globe Soccer Awards 2016-ի դափնեկիրներին: «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանացել է լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, իսկ լավագույն ակումբ է համարվել «Ռեալը»: Լավագույն նախագահ է հայտարարվել Ֆլորենտինո Պերեսը («Ռեալ»): Լավագույն մարզիչ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, լավագույն մրցավար է դարձել Մարկ Կլատենբուրգը, իսկ «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտոն պարգևատրվել է կարիերայում նվաճումների համար, հայտնում է Sports.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում: Բրիտանական պարբերականի ցուցակում Մխիթարյանը 57-րդ տեղում է: Դեկտեմբերի 21-ին Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընթերցեք նաև. Մոուրինյո. Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է խփել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |