ՀՀ ԱԳՆ ղեկավարը կծանոթանա Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքների ընթացքին

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-27-ը տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանիաշխատանքային այցը Վրաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Այցի շրջանակներում նախանշված են Վ.Օսկանյանի հանդիպումները իր վրաց գործընկեր Գելա Բեժուաշվիլու հետ: Այնուհետեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները կայցելեն Բաթում, որտեղ կծանոթանան Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքների ընթացքին»,-ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---