Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ քայլ է կատարել Էրդողանի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ

Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ քայլ է կատարել Էրդողանի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի կոմիտեն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծին, որով նախատեսվում է ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները: Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը:

Ըստ փաստաթղթի, երկրում ներմուծվում է փոխնախագահի պաշտոնը, վերացվում է վարչապետի պաշտոնը: Գործադիր իշխանության ամբողջ ծավալին կտիրապետեն երկրի նախագահն ու փոխնախագահը:

Բացի այդ, նվազեցվում է խորհրդարնի պատգամավոր դառնալու համար տարիքային սահմանափակումը 25-ից մինչև 18 տարեկան: Իսկ օրենսդիրների քանակը կավելանա 550-ից մինչև 600:

Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ եթե փաստաթուղթն ընդունվի, երկրի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները կանցնեն նախագհի անմիջական ենթակայության տակ: Այժմ դրանց քանակաը կանոնակարգում է կոլեգիալ մարմինը՝ Գերագույն ռազմական խորհուրդը:

Օրինագիծը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Եթե 350 պատգամավոր հավանություն տա դրան, սահմանադրական բարեփոխման հաստատումը կարող է համաժողովրդական հանրաքվեի ներկայացվել: Հանրաքվեն կարող է անցկացվել 2017-ի մարտին:

Սահմանադրական բարեփոխումը երկրում նախաձեռնել է իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը և համաձայնեցվել ընդդիմության հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---