Հենրիխ Մխիթարյանը «ՄՅու» դեկտեմբերի երկրորդ ֆուտբոլիստն է Իբրահիմովիչից հետո 6 հունվարի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին: Անգլիական ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել են թիմի երկրպագուների քվեարկության արդյունքները, որոնց առաջարկվել էր ընտրել դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկությանը մասնակցել է 146.000 մարդ, գրում է Sputnik-Արմենիան: Ակումբի երկրպագուների 38 տոկոսը առաջին տեղը տվել է Զլատան Իբրահիմովիչին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զիջել է ընդամենը 2 տոկոսով՝ հավաքելով 36 տոկոս: Հայ ֆուտբոլիստը 10 տոկոսով առաջ է ֆրանսիացի Փոլ Պոգբայից, որը 26 տոկոս է հավաքել և, ըստ ակումբի գլխավոր մարզչի, աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 12 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և երկու գոլի հեղինակ դարձել: «Յունայթեդը» 6-րդն է պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: Մինչդեռ Մխիթարյանն ակտիվորեն պատրաստվում է նոր ֆուտբոլային հանդիպումներին: Տարվա առաջին մարզումը նա անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տեղադրել, որի տակ գրված է. «Նոր տարի, նոր գոլեր»: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ ակումբը մինչև վերջ պայքարելու է Անգլիայի առաջնությունում և հուսով է, որ իր թիմը կկարողանա եզրագծին հասնել առաջին քառյակում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |