Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար 6 հունվարի 2017 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար, հայտնում է Republicсо-ն The Verge-ի վրա հղումով: Մշակումը ստացել է Project Neon անվանումը: Պարբերականը նշում է, որ նոր դիզայնում կգերակշռեն անիմացիան և լղոզված տարրերը: Windows 10-ը կունենա նաև Acrylic գործիքը, որն անհրաժեշտ է ունիվերսալ հավելվածների արտաքին տեսքը մանրակրկիտ մշակելու համար: Նշվում է, որ Microsoft-ը մտադիր է ավարտել նոր դիզայնի մշակումը մինչև 2017-ի աշունը լայնածավալ թարմացման հետ մեկտեղ: Windows-ի նախորդ խոշոր թարմացումը՝ Anniversary Update-ը թողարկվել է 2016-ի օգոստոսին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Windows 10-ը կունենա նաև «գեյմերի ռեժիմ», որի շնորհիվ համակարգչում լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, որոնց օգտագործման առավելությունը կտրվի գործարկված խաղերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |