Վենեսուելայի խորհրդարանը պաշտոնաթող է հայտարարել նախագահ Մադուրոյին

Վենեսուելայի խորհրդարանը պաշտոնաթող է հայտարարել նախագահ Մադուրոյին

PanARMENIAN.Net - Վենեսուելայի խորհրդարանը պաշտոնաթող է հայտարարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ինչպես հայտնել է El Nacional-ը, 106 խորհրդարանական համարել է, որ Մադուրոն պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները, գրում է RT-ն:

Նշվում է, որ նախագահին մեղադրում են «ծառայողական պարտքը խախտելու» և «թերացումների» մեջ:

Սակայն Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է համարել խորհրդարանի ընդդիմադիր մեծամասնության որոշումը Մադուրոյի պաշտոնաթողության մասին:

Գերագույն դատարանը նշել է նաև, որ օրենսդիր մարմինը լիազորություն չունի նման որոշում ընդունելու:

Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում է 2019-ին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Մադուրոն նախընտրական շրջանում խոստացել էր ընտրողներին շարունակել բոլիվարիանական հեղափոխության գործը և պահպանել Ուգո Չավեսի սոցիալական նվաճումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---