Ահաբեկչություն Աֆղանստանում. 7 մարդ է զոհվել, վիրավորվել է ԱՄԷ դեսպանը

Ահաբեկչություն Աֆղանստանում. 7 մարդ է զոհվել, վիրավորվել է ԱՄԷ դեսպանը

PanARMENIAN.Net - Ահաբեկչություն է տեղի ունեցել աֆղանական Քանդահար քաղաքում, վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանը:

Հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել, 18-ը վիրավորվել է: Զոհվածների թվում ԱՄԷ 5 քաղաքացի կա: Ըստ պաշտոնական Աբու Դաբիի, նրանք հումանիտար առաքելության անդամներ են, որոնք զբաղվում էին կրթական գործունեությամբ և զարգացման ծրագրերով, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

ԱՄԷ-ում շեյխ Խալիֆա իբն Զայդա Ալ Նահայանի կարգադրությամբ եռօրյա սուգ է հայտարարված, խոնարհվել են բոլոր դրոշները: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Հունվարի 10-ին կրկնակի ահաբեկչություն տեղի ունեցավ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` 20 մարդ զոհվեց, 23-ը` վիրավորվեց: Պատասխանատվությունը ստանձնեց ահաբեկչական «Թալիբան» շարժումը:

Աֆղանստանում շարունակվում է քաղաքացիական պատերազմը: «Թալիբանը», որը ջախջախվեց ամերիկացիների և նրանց դաշնակից մոջահեդների կողմից 2001-ին, կրկին հզորացել է և լայնածավալ հարձակում է սկսել երկրի ամբողջ տարածքում: Վերջին ամիսներին թալիբներն ակտիվ մարտական գործողություններ են ծավալել Գիլմենթ գավառում` միաժամանակ ահաբեկչություններ գործելով Քաբուլում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---