Ռ.Քոչարյանը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել ԼՂՀ-ի ընտրությունները չճանաչելու մասին դատարկ խոսակցություններին

PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում փայլուն անցան եւ ես շնորհավորում եմ նորընտիր նախագահին եւ Ղարաբաղի ժողովրդին»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ հայկական կողմը ուշադիր հետեւում էր ԼՂՀ-ում ընթացող ընտրական գործընթացներին: Նրա խոսքերով, ձեռնարկվել է անհրաժեշտ ամեն ինչ չեզոքացնելու համար Հայաստանի հնարավոր ազդեցությունը ԼՂ-ի ընտրությունների վրա: «Ես եւ Հայաստանի վարչապետ Ս.Սարգսյանը կարող էինք այցելել Ղարաբաղ, սակայն մենք միտումնավոր չարեցինք դա, ազդեցություն չունենալու համար քարոզչության գործընթացի, ինչպես նաեւ նախագահության թեկնածուների քաղաքականության վրա»,-նկատել է Քոչարյանը: Մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի ընտրությունները չճանաչելու մասին` Հայաստանի նախագահը նշել է, որ ընտրություններն անց են կացվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից սեփական կյանքը կազմակերպելու նպատակով, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի համար: «Եվ որքան էլ ասեն, թե ընտրությունները չեն ճանաչվում, կազմակերպված եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կարեւոր քայլ է անկախության ճանաչման ճանապարհին»,-հայտարարել է Ռ.Քոչարյանը` խորհուրդ տալով լրագրողներին անտեսել դատարակ խոսակցությունները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունըւ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---