Ջոն Սարբանեսը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին

PanARMENIAN.Net - Մերիլենդ նահանգից կոնգրեսական Ջոն Սարբանեսը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի 155-րդ անդամը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), կոնգրեսական Սարբանեսը կողմ է նաեւ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը: «Ես հուսով եմ համագործակցել Հայաստանին աջակցող խմբի իմ գործընկերների հետ, բարձրացնելու համար իրազեկության մակարդակը մարդու իրավունքների այդ կարեւոր խնդրի, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ, որոնք հուզում են Ամերիկայի հայ համայնքին»,-նշել է կոնգրեսականը: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսական Սարբանեսը միացել է այդ կարեւոր խմբին, հատկապես այն առաջընթացի լույսի ներքո, որ գրանցվեց Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում: Տարիներ շարունակ աշխատելով նրա հոր, սենատոր Փոլ Սարբանեսի հետ, մենք ուրախ ենք շարունակել այդ ընտանեկան ավանդույթը»,-ասել է Մերիլենդ նահանգի ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Էննի Տոտան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---