Չեչնիայում ԻՊ հետ կապված տասնյակ գրոհայիններ են ձերբակալվել

Չեչնիայում ԻՊ հետ կապված տասնյակ գրոհայիններ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Չեչնիայի իրավապահ մարմինները ոչնչացրել են «Իսլամական պետության» հետ կապված գրոհայինների ցանցը, հայտնում է Ինտերֆաքսը ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի իրավապահ կառույցների վրա հղումով:

«Ձերբակալվել են տասնյակ գրոհայիններ, այդ թվում մեղսակիցներ»,-ասել է աղբյուրը` նշելով, որ ԻՊ հետ սերտորեն կապված ամբողջ ցանցը բացահայտվել է: Ըստ օպերատիվ տվյալների, գրոհայիններից մեկին հաջողվել է փախչել:

Հունվարի 11-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնեց լրագրողներին, որ Կուրչալոևի շրջանում 4 գրոհային է սպանվել, ևս մեկը ձերբակալվել է: Նա հայտնել էր, որ լուսաբացին սկսվելու է գործողության ակտիվ փուլը: Ավելի ուշ Կադիրովը հայտարարեց, որ Չեչնիայում չեզոքացված ահաբեկիչների խումբը սերտ կապեր է ունեցել «Իսլամական պետության» հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---