ՔՊ համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը16 հունվարի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունից հայտնում են, որ հունվարի 15-ին ՔՊ կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: «Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաև հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձևավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից: 31 թեկնածուից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Որոշումը կայացրին 208 պատվիրակները», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով»: ՔՊ ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝ 1.Նիկոլ Փաշինյան 2. Սասուն Միքայելյան 3. Արայիկ Հարությունյան 4. Ալեն Սիմոնյան 5. Սուրեն Պապիկյան 6. Լենա Նազարյան 7. Արարատ Միրզոյան 8. Ռոմանոս Պետրոսյան 9. Նարեկ Բաբայան 10. Տիգրան Ավինյան «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով: Այս ընթացքում երեք քաղաքական ուժերը բանակցելու են կուսակցություն ստեղծելու շուրջ: Իսկ իրենց դաշինքը համալրելու վերաբերյալ դիմումները կքննարկեն համատեղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |