Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերն ահաբեկչություն են կանխել Մալիում

Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերն ահաբեկչություն են կանխել Մալիում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերը Մալիի հյուսիսում ձերբակալել են ենթադրյալ մահապարտ ահաբեկիչների: Նրանց կասկածում են երկրի մայրաքաղաք Բամակոյում աշխատանքն ավարտած ֆրանս-աֆրիկյան գագաթնաժողովի մասնակիցների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Գագաթնաժողովին մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս Պրեսի» վրա հղումով:

«Ֆրանսիական հատուկ նշանակության ուժերը Մալիի հյուսիսում ահաբեկիչների են ձերբակալել, որոնք մտադիր էին հարձակում գործել Բամակոյում»,-ասել է աղբյուրը Մալիի անվտանգության ծառայությունում:

Ձերբակալվածների հստակ թիվը չի նշվում: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որից «հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկվել ծնողներին»:

Ֆրանսիա-Աֆրիկա գագաթնաժողովին, որը կայացել է Բամակոյում հունվարի 13-14-ը, մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ավելի քան 30 աֆրիկյան պետության նախագահներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---