ՀՀ եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական հակամարտությունների լուծման հարցերը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Վրաստանի իր գործընկեր Գելա Բեժուաշվիլու հետ, որի ընթացքում երկու երկրների ԱԳՆ նախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերը, համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ անդրադարձան միջազգային կազմակերպություններում գործակցության հարցերին:



ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաեւ վերջերս վրացի իրավապահների կողմից Վրաստանի սահմանի ապօրինի անցման, մեղադրանքով ՀՀ քաղաքացիների ձերբակալումների խնդրին: ԱԳ նախարարներն անդրադարձան նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման պայմանագրի վերաբերյալ բանակցություններին:



Խոսելով տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին` նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացները եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Գելա Բեժուաշվիլին ներկայացրեց Աբխազիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ վրացական կողմի մոտեցումներն ու Հարավային Օսիայի խնդրի միջազգայնացմանն ուղղված քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---