Վարդան Օսկանյանն ու Լեւան Վարշալոմիձեն քննարկել են Հայաստանի ու Աջարիայի համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Աջարիայի տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձան նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման եւ հայ զբոսաշրջիկների այցերի հետ կապված հարցերին:



Նախարար Օսկանյանը այցելել է նաեւ Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի եւ զրուցել Աջարիայի Հայոց հոգեւոր հովիվ Հայր Կիրակոս աբեղա Դավթյանի հետ:



Վաղը` հուլիսի 28-ին, նախախար Օսկանյանը կայցելի Ջավախք եւ Ախալքալաքում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ: Նախարար Օսկանյանը կայցելի նաեւ Սուրբ խաչ եկեղեցի եւ կհանդիպի Ջավախքի հոգեւոր հովիվ Բաբկեն աբեղա Սալբյանի հետ:



Շաբաթ օրը նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---