Սիրիայի ընդդիմադիր քրդական միավորումը չի ընդունի Աստանայի հանդիպման արդյունքները19 հունվարի 2017 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը հավանություն չի տա Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել: Այդ մասին հայտարարել է միավորման ներկայացուցիչ Թալալ Սելոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ժողուժերը» կազմված են առավելապես քրդական ջոկատներից, նաև արաբական, և մասնակցել են «Իսլամական պետության» դեմ գործողություններին: «Քանի որ մեզ չեն հրավիրել մասնակցելու այդ բանակցություններին, մենք չենք ճանաչում ոչ խորհրդաժողովը, ոչ էլ դրա արդյունքները»,-ասել է Սելոն: Ըստ նրա, իրենց չհրավիրելու որոշման հեղինակները Թուրքիայի իշխանություններն են: Նա նշել է, որ հրավեր չի ստացել նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որին Թուրքիան համարում է ՔԱԿ կողմնակիցը: Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտարարել էին, որ Աստանա մեկնելու հրավեր է ստացել «Սիրիայի քրդական ազգային խորհուրդը»: Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության և իշխանությունների բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա փետրվարի 23-ին: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: Իրաքի ԱԳ նախարարն ավելի վաղ հորդորել էր հրավիրել հանդիպմանը ինչպես սիրիացի, այնպես էլ իրաքցի քրդերին: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |