ԶԼՄ-ներ. ԻՊ-ից ազատագրված արևելյան Մոսուլն ավերակների է վերածվել

ԶԼՄ-ներ. ԻՊ-ից ազատագրված արևելյան Մոսուլն ավերակների է վերածվել

PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլի արևելյան մասը, որն ազատագրվել է «Իսլամական պետության» գրոհայիններից, ավերակների է վերածվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերին: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

Գործողության մեկնարկից 90 օր անց անվտանգության ուժերին հաջողվել է լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի արևելյան թաղամասներում, սակայն դա ծանր հետևանքներ է ունեցել: Ինտենսիվ մարտական գործողությունների հետևանքով քաղաքի ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել:

Խաչընդոտելու համար քաղաքի ազատագրմանը ԻՊ զինյալները հենց սկզբից կիրառում էին ականապատ մեքենաներ և օգտագործում էին մահապարտ ահաբեկիչների: Ահաբեկչական գործողությունների արդյունքում, ինտենսիվ մարտական գործողությունների, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով Մոսուլի արևելքում մեծ են ավերածությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---