Անիի տաճարների լուսանկարները ներկայացված են Վրաստանում բացված ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - «Անի-Անիսին տասնվեց քաղաքակրթությունների խաչմերուկ» լուսանկարչական ցուցահանդեսը բացվել է Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային հարաբերությունների կենտրոնում: Միջոցառումը կազմակերպել էր այդ կենտրոնը Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի հետ համատեղ:



Ցուցահանդեսում ներկայացվել են հայտնի լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի եւ Մայա Դեյսաձեի 300 լուսանկարներից 50 լավագույնները, որտեղ ներկայացվել են Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիի ավերակ դարձած քաղաքային շինությունները եւ եկեղիցիներն, որոնք մինչեւ վերջերս փակ էին ազատ այցելությունների համար, հաղորդում է Բլագովեստ-ինֆոն:



Անին սկսեց արագ զարգանալ 961 թվականից, երբ քաղաքը դարձավ Հայաստանի Բագրատունիների մայրաքաղաքը եւ վերածվեց առեւտրի խաչմերուկի Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի եւ Չինաստանի միջեւ: Ծաղկման շրջանում քաղաքում շուրջ հարյուր հազար մարդ էր բնակվում եւ քաղաքը հավասարը չուներ աշխարհում վեհ տաճարների քանակով, նրա երկրորդ անվանումն էր «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---