ՄԱԿ-ը մտադիր է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը Դեյր Էզ Զոր23 հունվարի 2017 - 09:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հուսով է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը սիրիական Դեյր էզ Զոր քաղաքի` շրջափակման մեջ գտնվող շրջաններին: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կարգավորման վարչության փոխանցմամբ` այժմ անվտանգ վայր են փնտրում ուղեբեռը պարաշյուտների օգնությամբ ցած նետելու համար: Կազմակերպությունը հումանիտար օգնության մատակարարումը Դեյր էզ Զոր դադարեցրել էր հունվարի 15-ին, երբ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողության տակ էին առել քաղաքի օդանավակայանից 3 կմ հեռավորությամբ գտնվող գոտին, որտեղ էլ նետվում էին ուղեբեռերը: Հաղորդվում է, որ գնդակոծությունների հետևանքով հունվարի 17-ից նշյալ շրջաններում մարդասիրական գործունեությունը դադարեցրել է նաև սիրիական կարմիր կիսալուսնի ընկերությունը: ՄԱԿ-ի տվյալներով` Դեյր Էլ Զորի` կառավարության վերահսկողության տակ գտնվող հատվածը, որտեղ 93.500 մարդ է բնակվում, շրջափակման մեջ է գտնվում 2014 թվականից ի վեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |