Թուրքիան կարողացավ միջազգային հանրության վզին փաթաթել իր տեսակետը 1915 թվականի իրադարձությունների մասին

PanARMENIAN.Net - Արեւմտյան լրագրողները պատրաստ չեն ճշմարտությունը խոսել Օսմանյան Թուրքիայում կայացած 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին Երեւանում` Ամերիկյան համալսարանում տված դասախոսության ժամանակ հայտարարել է անգլիական The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Նրա խոսքերով, Թուրքիան կարողացավ միջազգային հանրության վզին փաթաթել իր տեսակետը այն մասին, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը տարհանվել են, քանի որ կարող էին քաղաքացիական պատերազմ սկսել Օսմանյան Կայսրությունում: «Հրանտ Դինքի սպանությունից հետո ես կարդում էի միջազգային լրահոսը, Reuters գործակալությունը նյութ է հաղորդել Տրապիզոնից, որում կար ամեն ինչ, բացի սպանության իրական դրդապատճառներից: Այնտեղ խոսվում էր սոցիալան պատճառների մասին, այն մասին, որ երիտասարդությունը զենք է կրում եւ այլն: Ավելին, The New York Times-ը անընդհատ գրում է հայերի եւ թուրքերի լավ հարաբերությունների մասին Օսմանյան Կայսրությունում»: Բոլորը հոյակապ գիտեն, որ դա ճիշտ չէ, սակայն, այնուամենայնիվ, գրվածը տեսակետ է դառնում»,- ասել է Ֆիսքը:



Համաշխարհային ճանաչում ունեցող լրագրող եւ գրող, Մերձավոր Արեւելքի վերաբերյալ գրքի հեղինակ եւ The Independent-ի թղթակից Ռոբերտ Ֆիքսը իր վերջին գրքում` «Քաղաքակրթությունների մեծ պատերազմը», առանձին գլուխ է նվիրել Հայոց ցեղասպանությանը` «Առաջին Հոլոքոստը» անվանումով: Գրքում Ֆիսքը պատմական փաստաթղթեր է ներկայացնում, հարցազրույցներ կոտորածներից մազապուրծ հայերի հետ, որոնք հաստատվել են Լիբանանում եւ Սիրիայում: Գիրքն արդեն թարգմանվել է թուրքերեն, սակայն մինչեւ հիմա չի հանվել վաճառքի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---