Կնկարահանվի «Մանչուկի և Կարլսոնի» շարունակությունը24 հունվարի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան բանակցում է հայտնի շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի ժառանգների հետ «Մանչուկի և Կարլսոնի» անիմացիոն շարունակությունը նկարահանելու շուրջ: «Բանակցություններն ընթանում են, դրանք սկսվել են դեռ 2013-ին: Նախաձեռնությունը համատեղ է, քանի որ բոլորի կողմից սիրված կերպարը պատշաճ է գնահատվել գրողի ժառանգների կողմից և նրանք առաջարկել են զարգացնել Մանչուկի մասին պատմությունը, իսկ ստուդիան ընդառաջել է: Ինչպես ցանկացած համատեղ նախագծում, այստեղ ևս կան բազում իրավաբանական նրբություններ, որոնք լուծում են պահանջում: Բացի այդ, դեռ հայտնի չէ համատեղ նախագծի վերջնական ձևաչափը` մենք սերիալ ենք առաջարկում»,-ասել է ստուդիայի պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի «Մանչուկն ու Կարլսոնը» մուլտֆիլմը թողարկվել է 1968-ին: Իսկ երկու տարի անց նկարահանվել է երկրորդ մասը` «Կարլսոնը վերադարձել է»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |