ԱԺ փոխնախագահը՝ Աբրահամյանի հեռանալու մասին. Յուրաքանչյուրի ընտրությունն է

ԱԺ փոխնախագահը՝ Աբրահամյանի հեռանալու մասին. Յուրաքանչյուրի ընտրությունն է

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ յուրաքանչյուրի ընտրությունն է` ինչպես շարունակել իր քաղաքական գործունեությունը: Այսպես է նա մեկնաբանել նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշումը:

«ՀՀԿ-ն երկու օրից Գործադիր մարմնի և խորհրդի նիստեր է գումարելու: Ձեզ հուզող հարցերին ես կանդրադառնամ նիստերից հետո: Իսկ առհասարակ, յուրաքանչյուրի ընտրությունն է` ինչպես շարունակել իր քաղաքական գործունեությունը»,- ասել է նա, գրում է Aravot.am-ը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցի շուրջ ասել է. «Չեմ կարող բացառել, որ Հովիկ Աբրահամյանը կսկսի Սերժ Սարգսյանի դեմ աշխատել, որովհետև ՀՀ-ում կառավարման համակարգը ոչ թե գաղափարական սկզբունքների շուրջ է կառուցված, այլ ռեսուրսների բաշխման շուրջ է:

Նրա խոսքով, միայն այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում չի լինելու, մեծ հարված է նախագահ Սարգսյանի և իշխանության համար:

Նախկին վարչապետ ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հաստատել է իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները: Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Աբրահամյանը խոստացել էր «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ շարունակել հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը»: ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարելով նա, սակայն, չի հստակեցրել իր ապագա ծրագրերը, մասնավորապես, չի նշել, ում հետ և ինչ ձևաչափով է պատկերացնում ապագա քաղաքական ճանապարհը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---