Հայ գեղասահորդը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

Հայ գեղասահորդը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Չեխիայի Օստրավա քաղաքում հունվարի 27-ին տեղի է ունեցել գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց կարճ ծրագիրը։ ՀՀ գեղասահքի ֆեդերացիայից հաղորդում են, որ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթ է ունեցել՝ գրանցելով 60,69 բալ և անցնելով որակավորման փուլը։

Սլավիկ Հայրապետյանը Հայաստանի գեղասահքի պատմության մեջ միակ մենասահորդն է, որ կատարել է 3 ու կես պտույտ:

Չեխիայի Օստրավա քաղաքում շարունակվում է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ գեղասահորդները:Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ զույգը կարողացել է հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլը և պատրաստվում է երկար ծրագրին։ Մեր զույգը կարճ ծրագրում գրավել է 16-րդ տեղը:

Կարդացեք նաև՝ Հայ գեղասահորդուհին հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---