Նոբելյան մրցանակակիրներն ընդդեմ Թրամփի. «Հրամանագիրը խտրական է և վնասակար ԱՄՆ համար»

Նոբելյան մրցանակակիրներն ընդդեմ Թրամփի. «Հրամանագիրը խտրական է և վնասակար ԱՄՆ համար»

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակի 11 դափնեկիր և գիտական հանրության հազարավոր ներկայացուցիչներ դատապարտել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը փախստականների ընդունումն, այդ թվում Սիրիայից, կասեցնելու մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները:

Փաստաթուղթը ստորագրել են այդ թվում 2012թ. էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր. Սթեֆորդի համալսարանի պրոֆեսոր Էլվին Ռոթը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Մասկին, էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակակիր Յուջին Ֆաման և այլ դափնեկիրներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք խտրական են համարում Թրամփի հրամանագիրը և «վնասակար» ԱՄՆ ազգային շահերի համար: «Դա մեծ քայլ է դեպի կոշտ ռասայական և կրոնական խտրականություն, որի մասին խոսվել է նախընտրական արշավի ժամանակ»,-հայտարարում են փաստաթղթի հեղինակները: Նրանք կոնկրետ պահանջներ չեն ներկայացրել` հայտարարելով, որ ուղղակի ուզում են իրենց «մտահոգությունը» բարձրաձայնվի:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

Սենատում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը ևս դատապարտել է նախագահ Թրամփի որոշումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---