Իսրայելը 3000 տուն կկառուցի Հորդանանի Արևմտյան ափին

Իսրայելը 3000 տուն կկառուցի Հորդանանի Արևմտյան ափին

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է Հորդանանի Արևմտյան ափին 3000 տուն կառուցելու մասին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես հավանություն եմ տվել պաշտպանության նախարարի առաջարկին Հորդանանի Արևմտյան ափին 3000 տուն կառուցելու վերաբերյալ»,-ասել է վարչապետը, գրում է Lenta.ru-ն:

Հունվարի 24-ին Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց այդ տարածաշրջանում 2.500 միավոր բնակարան կառուցելու մասին: Նշվում էր, որ տները հիմնականում կկառուցվեն արդեն գործող բնակավայրերի սահմաններում:

Հունվարի 22-ին Նեթանյահուն չեղաևրկեց Արևելյան Երուսաղեմում տների կառուցման արգելքը: «Այլևս հարկ չկա համաձայնեցնելու հրեական թաղամասերում կառուցվելիք ծինարարությունը: Մենք կկառուցենք որքան ուզենք և որտեղ ուզենք»,-ասել է նա:

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց:

Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից:

Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ:

Իսրայելը ժամանակավորապես սահմանափակել է աշխատանքային կապերն այն երկրների հետ, որոնք դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ում հավանություն են տվել 2334 բանաձևին, որը դատապարտում է հրեական ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---