Հայաստանը համարձակ առաջարկություններ է ակնկալում Ադրբեջանից ղարաբաղյան հարցի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ: Դրա առաջին եւ թերեւս միակ արդյունքը միջնորդների` մի քանի օրից մեկնարկող հերթական տարածաշրջանային այցն է լինելու:



«Եկող շաբաթվա սկզբին նրանք կժամանեն տարածաշրջան: Բովանդակային նորություն չունենք: Երեկ համանախագահների` Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո վերանայել ենք իրավիճակը եւ, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նոր առաջընթաց չունենք: Կոնկրետ պայմանավորվածություն չկա, այնպես որ հույսը համանախագահների առաջիկա այցն է, որ նրանք ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կկարողանան ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:



Այն հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ Ադրբեջանը կարծրացնում է իր դիրքորոշումը, Օսկանյանը պատասխանեց. - «Չեմ ուզում առայժմ գնահատական տալ: Համենայնդեպս, նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Ադրբեջանը հնարավորություն ունեցել էր իրավիճակը գնահատելու, վերանայելու համար եւ որոշ ժամանակ անց, երբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ որեւէ նորություն չկա` դա մեզ համար ինչ-որ չափով ուղենիշ է, թե ինչ ուղով է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավոման գործընթացը»: Արտգործնախարարը նաեւ չի բացառում, որ առաջիկա նախընտրական զարգացումները Հայաստանում եւ Արդբեջանում որոշակիորեն կարող են ազդել բանակցային գործընթացի վրա. - «Անկասկած նախագահական ընտրությունների այդ շրջանը իր ազդեցությունը կունենա: Խորհրդարանականի դեպքում փոքր-ինչ այլ էր, մենք չէինք կապում դա բանակցային գործընթացի հետ: Բայց եթե անգամ նախագահականի շրջանում հնարավորություններ բացվեն`պետք է դրանք օգտագործել: Հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը, լսել առաջարկություններ եւ ակնկալել Արդբեջանի կողմից համարձակ առաջարկություններ»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---