Երկրաֆիզիկոսները էլեկտրահամակարգերի կոլապս են կանխատեսում 2050-ին

Երկրաֆիզիկոսները էլեկտրահամակարգերի կոլապս են կանխատեսում 2050-ին

PanARMENIAN.Net - Բրիտանացի և ամերիկացի երկրաֆիզիկոսներն ապացուցել են, որ մինչև XXI դարի 50-ականները մոլորակի վրա էլեկտրական համակարգերի կոլապս է սպասվում: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports-ում:

Ըստ մասնագետների գնահատականների, հավանաբար, 2050-ին կնկատվի արեգակնային ակտիվության նվազագույն ցուցանիշ: Այդ երևույթն, ըստ մասնագետների, առնվազն նման է Մաունդերի` արեգակնային ակտիվության տևական նվազման, առաջաին հերթին դա դրսևորվում է բծերի նվազմամբ արևի վրա, գրում է Lenta.ru-ն Ռեդինգի համալսարանի վրա հղումով:

Ակտիվության նվազումը կհանգեցնի, ըստ գիտնականների, հելիոոլորտի ծավալի կրճատմանը մոտ 1/3-ով: Հելիոլորտը դա արևի շուրջ եզած տարածությունն է, որտեղ իշխում է արևի մագնիսային դաշտը: Դրա հետևանքով բարձր էներգետիկ լիցքավորված տարրեը կարող են թափանցել դեպի Արեգակնային համակարգի խորքերը, ինչն, իր հերթին, կարող է մոլորակի էներգետիկ համակարգերի խափանման պատճառ դառնալ:

Գիտնականներն այս եզրակացության են եկել կատարելով արևի մթնոլորտի մագնիսահիդրոդինամիկ մոդելավորում: Նրանց տեսությունը հիմնված է վերջին 30 տարում արևային բծերի մասին տվյալների վրա, ինչպես նաև վերջին 4 դարում արևի մասին ընդհանուր վիճակագրության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---