Իզմիրի բանտում արգելված թերթերից է նաև «Ակոսը»

Իզմիրի բանտում արգելված թերթերից է նաև «Ակոսը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող խիստ հսկողության բանտում (նման բանտերում պատիժ են կրում պետության դեմ հանցանք գործած անձինք, կազմակերպված հանցագործության համար պատժվածները) «Ակօս» թերթն արգելված է: Այս մասին հայտնի է դարձել բանտի կալանվորներից մեկի՝ «Ակօսին» ուղղված նամակից:

Նամակում նա հայտնել է, որ հայերեն և թուրքերեն հրապարակվող շաբաթաթերթը չի ստացել դեկտեմբեր ամսից ի վեր: Նամակում նշվում է, որ բացի «Ակօսից» արգելված են մի քանի այլ թերթեր ևս:

«Թուրքիայի արդարադատության նախարարության շրջաբերականը հիմք ընդունելով՝ արգելվել է տեսակցողների միջոցով առձեռն կամ փոստով մեզ տպագիր մամուլ կամ գիրք փոխանցել: Տարբեր կառույցներին մեր դիմումները և բողոքները ոչ մի արդյունք չեն տվել: Մեզ անհեթեթ բացատրություն են տվել, թե դրսից բերվող թերթերի և գրքերի միջոցով մենք «հաղորդագրություններ» ենք ստանում: Չենք կարողացել անգամ պարզել, թե մեզ ուղարկված թերթերն ինչ են արել»:

Նամակի հեղինակն ընդգծել է, որ բանտային պայմանները խստացվել են հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Նա բողոքել է, որ հուլիսի 15-ից հետո իրենց չեն թողնում զրուցել. գրում է Ermenihaber.am-ը:

«Այս մեկուսացումը, կարծես թե, բավարար չէր, հիմա էլ օդափոխիչ համակարգերը փակում են մետաղալարե ճաղերով: Այդպիսով կտրում են տարբեր խցերում գտնվող կալանավորների միջև կապը»:

Նշվում է, որ բացի Իզմիրի բանտից այլ բանտերում ևս արգելված է կալանավորներին «Ակօս» շաբաթաթերթ կամ այլ թերթեր հանձնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---