Փաշինյանի նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգում

Փաշինյանի նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգում

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ներկայացված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգ: Այն մերժվել է ձայների 39 կողմ, 56 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Ըստ Փաշինյանի նախագծի, կազմավորվող հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակը, այդ գույքի ծագումը:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ տեղեկացրել է, որ իրենք են ապօրինի հարստացման քրեականացման գաղափարով հանդես եկել, ու ՀԱԿ-ը միշտ դրա կողմնակիցն է եղել, հայտնում է Aysor.am-ը:

Նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարել են Հրանտ Բագրատյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ու ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարել է, որ այս գումարման Ազգային ժողովին մնացել է մի քանի ամիս և իրենք դեմ են «ձևականություններին», ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու։

«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում անընդհատ բարելավվում են այս ոլորտում աշխատանքները։ Սա նախընտրական քայլ կարելի է դիտարկել, մենք չենք ուզում ձևական որևէ բնույթի հետևից ընկնել։ Խորհուրդ եմ տալիս՝ սա թողնենք հաջորդ Ազգային ժողովին, որպեսզի անդրադառնանք այս խնդրին։ ՀՀԿ-ն դեմ է նման ձևական երևույթներին, ու մենք դեմ ենք քվեարկելու», - ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---