Թուրք պատգամավորը հայտարարել է 1915 թվականի իրադարձությունների ճանաչման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Թուրքիայի խորհրդարանի անդամը ճանաչել է 1915 թվականի իրադարձությունները եւ հայտարարել է, որ անհրաժեշտ է հատուցել պատճառած վնասը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Թուրքաբնակ լրագրող Ռաֆֆի Արաքսին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհմետ Ուֆուկ Ուրասը հայտարարել է. «Մենք սարսափելի հանցագործություն ենք կատարել հայերի դեմ, եւ Թուրքիան պետք է ճանաչի դա»: «Կարեւոր չէ, թե ինչպես կանվանենք այդ ողբերգությունը` ցեղասպանություն, էթնիկ զտում թե այլ կերպ: Շատ ավելի կարեւոր է, որ այդ սարսափելի ոճրագործությունը կատարվել է եւ դա անհնար է ժխտել: Մենք պետք է ընդունենք պատմությունն այնպես, ինչպես այն կա, բուժենք վերքերը, զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է պաշտպանենք մեր հայ հայրենակիցներին եւ փոխհատուցենք նրաց հայ նախնիների կորցրած ունեցվածքը: Ճշմարտությունն այն մասին, թե ինչ է եղել 20-րդ դարի սկզբին, ես լսել եմ իմ ծնողներից: Մենք համոզված ենք, որ ուրացման քաղաքականություն վարելով հնարավոր չէ որեւէ բանի հասնել»,-հայտարարել է Մեհմետ Ուֆուկ Ուրասը:



Նշենք, որ Ուրասի թեկնածությանը խորհրդարանական ընտրություններոմ սատարել է Ստամբուլի հայ համայնքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---