ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Կոսովոյի մասին. Ոչ ոք չի կարող ամբողջովին երջանիկ լինել կարգավիճակի որոշման հարցով

PanARMENIAN.Net - «Իրադրությունը Կոսովոյում գտնվում է ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում: Թույլ տվեք հիշեցնել, որ մենք ղեկավարում ենք ԵԱՀԿ գործողությունների ամենամեծ դաշտը, որ գտվում է Կոսովոյում»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: Նրա խոսքերով, կազմակերպությունը ակտիվորեն ներգրավված է մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների, ժողովրդավարացման, իրավունքների եւ ընտրության նորմերի մոնիթորինգում: «Մենք մոտենում ենք կարեւոր որոշման Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով: ԵԱՀԿ-ն չեզոք կարգավիճակի կազմակերպություն է: Մենք անկողմնակալ դիրքորոշում ենք ունեցել: Այնուամենայնիվ, անկողմնակալությունը չի նշանակում պարտավորությունների բացակայություն: Ընդհակառակը, քանի դեռ ԵԱՀԿ-ն ուղղակի ձեւով ներգրավված չէ բանակցություններում, մենք աջակցում ենք կարգավիճակի որոշման համար գործընթացների ստեղծմանը: Բացի այդ, մենք պատրաստ ենք մնալ Կոսովոյում, անկախ նրա ապագա կարգավիճակից»,- նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:



«Կոսովոյի ապագա կրագավիճակի հարցը պարզ որոշում չունի: Այդ պատճառով է, որ մենք փորձում ենք օբյեկտիվ եւ շարունակական բանաձեւ գտնել, որը կաջակցի կայունությանը տարածաշրջանում: Ոչ ոք չի կարող ամբողջությամբ երջանիկ լինել կարգավիճակի որոշման առումով. դա փոխզիջումների բնույթն է: Չի կարելի բացառել այն, որ անջատողական ռեժիմները կարող են օգտագործել իրադրությունը Կոսովոյում` որպես նախադեպ իրենց նպատակներին հասնելու համար, եւ, հետեւաբար, տարբեր մոտեցնումներ եւ որոշումներ են պահանջում: Հուսով ենք, որ Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշումը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւով»,- հայտարարել է Մարկ Պերեն դե Բրիշամբոն, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---